Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանցի «քարոզչական պաշտոնյա» Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են 5 շրջան Ադրբեջանին հանձնելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընդդիմադիրները հավատացին Նովրուզին եւ շատ ուրախացան՝ լիքը գրառումների դաշտ է բացվում: (Հատուկ եմ շեշտում ֆեյսբուքյան բառը, որովհետեւ քաղաքական ուժերից ոչ մեկը, որքան գիտեմ, Նովրուզի տեղեկության հիման վրա հայտարարություն չի արել):

Հայաստանի արտգործնախարարը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ նման ոչ մի ծրագիր չի համաձայնեցվել: Ֆեյսբուքահայերը մի քիչ տխրեցին, բայց ելքը գտան՝ Նալբանդյան չի հերքում՝ նման ծրագիր կա:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը բավականին խիստ հայտարարություն արեց Նովրուզի մեկնաբանությունների առթիվ՝ նշելով, որ դրանք անբարեխիղճ են եւ խեղաթյուրված ձեւով են ներկայացնում իրական վիճակը: Ֆեյսբուքցիները էլի տխրեցին, բայց չհանձնվեցին ու ասացին՝ «մենք հո գիտենք, որ Նովրուզը ճիշտ է»:

Իսկ հիմա պատկերացրեք, որ այսօր Հայաստանի իշխանության որեւէ պատասխանատու, որոշում ընդունող ներկայացուցիչ խելահեղ հայտարարություն է անում. «այո, մենք համաձայնել ենք Ադրբեջանին հանձնել ԼՂՀ 5 շրջանները»: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, թե ինչ է դրան հետեւելու: Այո, դրան հետեւելու է իշխանափոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ