Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության շրջանում արդեն մի քանի օր է՝ սկսել են նախապատրաստվել երկուշաբթի՝ հունիսի 27-ին հրավիրվելիք արտահերթ նիստին: Իսկ ՀՀԿ-ականների «պատրաստվելը» ենթադրում է պատգամավորներին բերման ենթարել, որպեսզի հենց պահը գա, նրանք կոճակ սեղմեն:

Թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ մբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի օգնականները հերթով զանգում են խմբակցության անդամ պատգամավորներին եւ նրանց «խնդրում» անպայման ներկա լինել արտահերթ նիստին՝ նշելով, որ այն վերջինն է լինելու, եւ լավ կլինի, որպեսզի մասնակցեն, եւ այս նստաշրջանի հետ կապված նախագծերը սպառվեն: Խոստացել են, որ այլեւս պատգամավորներին նիստերի գալու հարցով չանհանգստացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ