Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում հոգեւոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթեւեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երեւանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից,: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգեւոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:

Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ. երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգեւոր արժեքներին, իսկ երբ է ձեւեր թափում:

Ի վերջո մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» եւ ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգեւոր ու ֆիզիկական տանջանքները թեթեւացնելու մասին:

Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաեւ՝ արդյոք մարդը կարդացե՞լ է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը, եւ ամենակարեւորը՝ կարողացե՞լ է այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ