Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ամփոփված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բնակչությունը 52 տոկոս-48 տոկոս հարաբերակցությամբ քվեարկել է եվրամիությունից դուրս գալու օգտին, եւ դա երեկ ամենաքննարկվող թեման էր միջազգային հանրության շրջանում:

Թե ինչպիսի հետեւանքներ դա կունենա՝ պարզ կդառնա հետագայում, սակայն արդեն երեկ համաշխարհային շուկաները ցնցում էին ապրում: Մասնավորապես դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել են ինչպես եվրոն, այնպես էլ ֆունտ ստեռլինգը: Որքան էլ տարօրինակ հնչի, հանրաքվեն ուղղակի ազդեցություն է թողնելու նաեւ Հայաստանի վրա:

Արդեն երեկ կտրուկ նվազել են մեր տնտեսության վրա ուղղակի ազդեցություն է թողնող ապրանքների գները: Նավթը 51 դոլարից դարձել է 48.4 դոլար, իսկ պղինձը էժանացել է մոտ 100 դոլարով կամ 2.2 տոկոսով:

Ու եթե այս գները երկար պահպանվեն, դա բացասական հետեւանքներ կունենա մեր տնտեսության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ