Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առջեւ: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Սակայն խնդիրն այն է, որ վերեւներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլեւ նախկինում «Օրինաց երկիր», այնուհետեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած եւ այդ կուսակցությունները լքած մեկը:

Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի:

Քննարկվում է մի քանի տարբերակ՝ Գյումրիում սեպտեմբերի 18-ին նշանակված քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սամվել Բալասանյանը կգլխավորի ոչ թե ՀՀԿ-ի, այլ դաշինքը ցուցակը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշեն, որ Սամվել Բալասանյանն այս անգամ էլ իրենց կուսակցությանն անդամակցի:

«Թող այս անգամ էլ նրա ճակատին վազող տողով Հանրապետական բառն անցնի»,-կատակում են հանրապետականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ