Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում ամենուր կարելի էր հանդիպել ԱԺ պատգամավորների արեւահարված դեմքերի: Տպավորությունն այնպիսին էր, որ ազգընտիրները Սեւանում միասին մասնակցել էին բացօթյա խրախճանքի եւ արեւայրուքի դեմ որեւէ քսուք նախապես չէին օգտագործել:

Թերթի հարցին՝ Սեւանո՞ւմ եք եղել, հանրապետականներից մեկը պատասխանեց. «Չէ, Հռոմի պապին տեսել, կարմրել ենք»: Պարզվեց, որ Հանրապետական Էլիտան ստիպված է եղել Հռոմի պապի այցի ընթացքում մնալ բաց երկնքի տակ, ինչի հետեւանքով էլ խորհրդարան էին ներկայացել արեւից այրված դեմքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ