Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը եւ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիեւ-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որեւէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի եւ Ալիեւը պահվի վերահսկողության տակ:

Նվազագույնը՝ խնդրում որոշակի  դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:

Օգոստոսին կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում:

«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիեւը՝ խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է»,-ասաց ԱԳՆ մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ