Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիեւը չի համաձայնում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, եւ ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձեւավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»: Այսինքն՝ այս պահին կողմերին կոնկրետ համակարգի տարբերակ է առաջարկվել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ