Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահից է գալիս պատգամավորների անզուսպ պահվածքը: Խորհրդարանը երբեք այսքան ցածր մակարդակի վրա չէր եղել, ինչպես անցած նստաշրջանի ժամանակ: Նույնիսկ Տիգրան Թորոսյանի նման ոչ խստաբարո մարդը կարողանում էր բռի մեջ պահել խորհրդարանը»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ-ում աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող «հնաբնակներից» մեկը:

Նա հիշեց այն ժամանակները, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր: «Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանոն էր տիրում նիստերի դահլիճում, որ որեւէ պատգամավոր ավելորդ ծպտուն չէր հանում, անգամ հազալիս էին շշուկով հազում»,-ասում է մեր զրուցակիցը:

Գալուստ Գրիգորիչի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց ի վեր շատերը խորհրդարանը նմանեցնում են մանկապարտեզի, իրեն էլ՝ մանկապարտեզի դաստիարակի: Իսկ Սահակյանի լեզվի «սայթաքումներն» ու խոսքի հումորային դրսեւորումները մեծ զվարճություն են պարգեւում ԱԺ նիստին հետեւողներին եւ անեկդոտների նյութ դառնում: Նա, օրինակ, շփոթում է պատգամավորների ազգանունները կամ մոռանում քվեարկության դնել որեւէ օրինագիծ:

Սահակյանն ԱԺ 10-րդ նախագահն է: Նկատենք, որ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ ոչ մի ԱԺ նախագահ լրիվ ժամկետով չի պաշտոնավարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ