Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի տարի առաջ Իտալիա-Ֆրանսիա սահմանն անցնելիս մեզ լավ զգացինք, որ սահմանը, որպես այդպիսին՝ գոյություն չունի՝ անհրաժեշտ չէ հերթ կանգնել սահմանապահների մոտ, ինչպես որ մենք անում ենք հայ-վրացական սահմանին՝ թեկուզ առանց վիզաների: Բայց պարզվում է, որ մեր հավանած այդ երեւույթը եվրոպացիների մի մասին դուր չի գալիս. բացի անգլիացիներից, ԵՄ-ից դուրս գալու տրամադրություններ ունեն նաեւ հոլանդացիները:

«Որպես ազգային պետություն՝ մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները,-ասում է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լորենս Ստասենը,-եւ մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները: Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական միությունում»:

Պարզ է, թե ինչի համար են հոլանդացիներն պետք «իրենց սեփական սահմանները»: Որպեսզի ազատ, թափանցիկ, եվրոպական սահմաններով ելումուտ չանեն միգրանտները, փախստականները, հնարավոր է նաեւ ահաբեկիչները:

Եվրամիությունն, իմ կարծիքով, չի փլուզվի, առավել եւս՝ «Եվրոպայի մայրամուտի» մասին դարեր շարունակ (սկսած առնվազն Հին Հռոմից) շրջանառվող խոսակցությունները երբեք իրականություն չեն դառնա: Ի վերջո, ծայրահեղությունների արանքում կմնա բավականին լայն միջանցք «չափավոր հանդուրժողականություն-չափավոր ազգայնականություն» սահմաններում: Այսինքն՝ եվրոպացիները կգան մի ընդհանուր հայտարարի, որ պետք չէ այլազգիներին եւ այլադավաններին գլխներին նստեցնել, բայց պետք էլ չէ նրանց բոլորին արտաքսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ