Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատյան դաշտավայրում եւ Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի եւ բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այս մարզում է տուժել:

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են: Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի արդյունքում Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որեւէ բան փոխել: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց արդյունավետությունը 0 տոկոս է եղել: Քանի որ ամպը հզոր է եղել, աղետալի, դրա համար էլ վնասներ է հասցրել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը լրջագույն խնդիրներ ունի, որոնք սովորական պայմաններում նկատելի չեն:

նչու, բացատրենք: Տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվել հակակարկտային կայանների տեղադրման եւ սպասարկման վրա, իսկ այսօր պարզվում է, որ դրանք անզոր են հուժկու կարկուտներից պաշտպանել: Այդ դեպքում ինչո՞ւ են պետական միջոցները վատնել, ինչո՞ւ այդ գումարներով այնպիսի համակարգեր չեն ստեղծել, որոնք իսկապես գյուղացուն կպաշտպանեին աղետներից: Գուցե ժամանակն է եվրոպական փորձը ներդնելու. ցանքատարածքներն անհրաժեշտ է ցանցապատել. այդպես ավելի էֆեկտիվ կլինի: Եթե, իհարկե, գյուղնախարար Սերգո Կարապետյանը անկեղծորեն է մտահոգվում գյուղացիների խնդիրներով, այլ ոչ թե միայն տեսախցիկների առջեւ:

Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը միակ փրկությունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ