Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու ամսից Հայաստանի շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ի թիվս մի շարք քաղաքների՝ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում: Ընդամենը մեկ ամսից կսկսվի թեկնածուների առաջադրումը, սակայն մինչ օրս իշխող ՀՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվում իրենց թեկնածուների հարցում:

Հստակություն կա միայն Վանաձորում: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում այլեւս ոչ թե քաղաքապետ են ընտրելու, այլ կուսակցական առաջադրմամբ ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Վանաձորում ավագանու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է նոտար Մամիկոն Ասլանյանը:

Իսկ Գյումրիում դեռ անհայտ է, թե ով է լինելու ՀՀԿ թեկնածուն: Նույն անորոշ վիճակն է նաեւ Արթիկում, Սեւանում, Կապանում եւ մնացած քաղաքներում, որոնցում սեպտեմբերի 18-ին կամ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բոլոր պոտենցիալ թեկնածուներին ՀՀԿ-ից ասվել է՝ սպասեք, կասենք»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ