Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, որը վերջերս լքեց պաշտոնը, այժմ զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ: Նա իր հայրենի Վերին Արտաշատ գյուղում հսկայածավալ այգի ունի, որտեղ, ըստ ականատեսների, հաճախ է լինում:

Հողը, ինչպես ասում են, սփոփում է, բուժում, նաեւ հրաշալի հակադեպրեսանտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բադալյանին որոշել են գործազուրկ չթողնել եւ տեղավորել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունում՝ որպես ծառայության պետի տեղակալ:

Նախկին դատախազը թեեւ չի մեկնաբանում իր հավանական նշանակման մասին լուրը, սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, վստահ է, որ «տաշած քարը գետնին չի մնա»:

Ի դեպ, նա հայտնի է որպես առանձնակի ծանր բնավորության տեր մարդ, կասկածամիտ է ու քինախնդիր: Նրա շրջապատի մարդիկ ասում են, թե խուսափում է ռեստորաններում եւ սննդի այլ կետերում ընդմիջում անելուց եւ նախընտրում է տանը պատրաստված, հետեւապես՝ անվտանգ ու վստահելի ուտելիքը:

Ասում են նաեւ՝ եթե Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բադալյանին կառավարությունում գործ չտան, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը կա ու կա: Ինչպես դա տեղի ունեցավ նախկին զինդատախազ, Բադալյանի կոլեգա Գագիկ Ջհանգիրյանի դեպքում: Պատգամավորի աշխատանքը, սակայն, ըստ մեր աղբյուրի, նախկին դատախազի սրտով չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ