Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել է 7.4 անգամ։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2002 թվականին Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ, 2014-ին՝ 1.2 միլիոն։ Թվում Է՝ վատ ցուցանիշ չէ։ Սակայն հատկապես զբոսաշրջության ցուցանիշների մասին խոսելիս՝ պարտադիր է համեմատականներ անցկացնել տարածաշրջանի հարեւանների հետ։

Ադրբեջանում, օրինակ, 2002-2014 թվականներին զբոսաշրջիկների ներհոսքն աճել Է 3.75 անգամ (ավելի քիչ, քան Հայաստանի պարագայում)։ Սակայն զբոսաշրջիկների հոսքի բացարձակ ցուցանիշի առումով Ադրբեջանն ավելի առաջ է. 2014-ին այդ երկիրն ընդունել է 2 մլն 160 հազար զբոսաշրջիկ։

Իսկ Վրաստանի հետ համեմատությունն արդեն խորը մտահոգության տեղիք է տալիս։ 2002-2014 թվականներին Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքն աճել է 18.5 անգամ՝ 300 հազարից հասնելով 5.5 միլիոնի։ Ու այսօր էլ շարունակում է աճել։ Իհարկե, ծովը մեծ դեր է խաղում զբոսաշրջության հարցում, սակայն ծովը հավերժ եղել է, իսկ վրացական տուրիզմը սկսել է զարգանալ 2004 թվականից հետո ու սրընթաց աճել է հատկապես հետճգնաժամային շրջանում՝ 2010-2013 թվականներին։

Ու, որ պակաս ուշագրավ չէ, Վրաստան այցելող ՀՀ եւ մյուս երկրների քաղաքացիների անգամ 1%-ը չգիտի՝ ինչ տեսք ունի Վրաստանի լոգոն (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի)։ Իսկ Հայաստանը 400 հազար դոլար է վճարել երկրի լոգոյի ու բրենդի մշակման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ