Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս հատուկ քննչական ծառայություն է դիմել մի կին եւ ՀՀ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նա հայտնել է, որ օրեր առաջ իր աշխատասենյակ է եկել ՀՀ պաշտոնատար անձանցից մեկը, եւ ինքը նրա հետ աշխատասենյակում սեռական հարաբերություններ է ունեցել։ Ըստ կնոջ՝ այդ ընթացքում պաշտոնատար անձն իր պարանոցից պոկել է թանկարժեք ոսկյա զարդը եւ բացահայտ կերպով դրել իր գրպանը։

Կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ժամանակ պաշտոնյային ասել է, որ վերադարձնի իր վզնոցը, սակայն իր սենյակում գտնվող պաշտոնյան հրաժարվել է այն իրեն տրամադրել։ Չի բացառվում, որ մինչ իրավապահներին դիմելը կինը ցանկացել է ամեն գնով իր ոսկյա թանկարժեք զարդը հետ վերադարձնել, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ կնոջ միակ ելքը մնացել է իրավապահներին դիմելը։

Արդյունքում դիմելով հատուկ քննչական ծառայություն՝ նա պատմել է եղելությունը, իսկ քննիչները սկսել են նյութեր նախապատրաստել։ Եվ, ահա, մեզ տեղեկություններ հասան, որ նախօրեին ՀՔԾ-ում կնոջ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ կողոպուտը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Ժողովուրդը» տեղեկությունը փորձեց ճշտել Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ