Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակումից հետո արդեն մի քանի օր է՝ ուժեղացված հսկողություն է սահմանվել ոչ միայն պետական նշանակության մի շարք շենքերի նկատմամբ՝ նախագահական, կառավարություն, ԱԺ, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ։

Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստիկանական խմբեր են տեղակայված եղել։

Հիշեցնենք, որ այստեղ են գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ այլ պաշտոնյաների ու մեծահարուստների առանձնատները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ