Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ։ Ես կխոսեի։ Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը եւ ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Ես ինչ-որ ձեւով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որեւէ մտադրություն չկա։ Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին, օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք...» եւ այլն։

էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը ՝ «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»։ Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի՝ «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել եւ խստագույնս պատժել...»։

Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր եւ, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում։ Կպայմանավորվեն, կարեւորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցության ցուցաբերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ