Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 719 ուղեւոր: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղեւոր, իսկ ժամանել՝ 410 հազարը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է  շուրջ 11 հազար ուղեւորով: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երեւույթն է տեղի ունեցել. ուղեւորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով:

Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղեւոր, այս տարի ընդամենը 7 հազար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ