Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի հերոս գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, տեւական ժամանակ է՝ չի երեւում մամուլում, հարցազրույցներ չի տալիս։ Նրա բջջային հեռախոսն անհասանելի է: Մինչդեռ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո Տեր-Թադեւոսյանին հաճախ կարելի էր տեսնել մամուլի էջերում եւ հեռուստատեսային տարբեր հաղորդումներում։

Պարզվեց, որ գեներալ մայորը մոտ մեկ ամիս առաջ վիրահատության է ենթարկվել, այժմ Էլ ապաքինվում է։ «Նրա մոտ մի խնդիր էր, որն ի հայտ է գալիս այդ տարիքի շատ տղամարդկանց մոտ»,–ասաց մեր աղբյուրը։

ԴՕՍԱԱՖ-ից մեզ հայտնեցին, որ Տեր-Թադեւոսյանն ընդամենը մի քանի ժամով է գալիս աշխատանքի եւ մինչեւ օրվա վերջ չի մնում (գեներալ մայորը ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահն է)։

Մեզ հաջողվեց կապ հաստատել պրն. Տեր-Թադեւոսյանի հետ, սակայն երբ նա իմացավ, որ զանգողը լրագրող է, խուսափեց հարցերին պատասխանելուց՝ առաջարկելով մի ժամից զանգել։ Պայմանավորված ժամին կրկին զանգեցինք, սակայն հեռախոսն անջատված էր։

Հավանաբար, այս «խառը» օրերին նա էլ, ինչպես շատ գործիչներ, խուսափում է տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականներ տալուց։ Նկատենք, որ Կոմանդոսը կողմ էր արտահայտվել նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը հետ գրավելուն եւ կարծիք էր հայտնել, որ դա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն՝ հրամանը պետք է վերեւից տրվի։

Նա եւ Ժիրայր Սեֆիլյանը ժամանակ առաջ հանդիպումներ էին ունենում եւ քննարկում Արցախի իրադրության վերաբերյալ խնդիրներ, մասնավորապես՝ կորսված տարածքները ետ վերադարձնելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ