Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական  գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը:

Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել: Հատկապես իշխանություններից կախվածություն չունեցող գործիչներն իրենց չհամաձայնելու քայլը պատճառաբանում են այն հանգամանքով, որ վստահ չեն, թե իշխանություններն ինչպես կվարվեն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, երբ նրանք հանկարծ որոշեն ընդառաջ գնալ եւ զենքերը վայր դնել:

Այլ կերպ ասած՝ մարդիկ չեն ցանկանում խմբի անդամների «դահիճի» միջնորդ դառնալ` նրանց համոզելով, որ զենքերը վայր դնեն, որ հետո էլ դառնան ցմահ դատապարտյալներ: Ահա, այս իրավիճակն է պատճառը, որ 4 օր է՝ կողմերը բանակցում են ու բանակցում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ