Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությւնների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ:

Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով եւ այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված 0,2 տոկոս անկումը բացատրվում է նրանով, որ անցած տարվա հունիսին աճը չափազանց բարձր էր՝ մոտ 38 տոկոս, ապա մյուս ոլորտներում անկումներն արդեն խրոնիկ են դառնում:

Մի քանի ոլորտներում աճ է արձանագրվել, սակայն դրանց տեմպը այնքան ցածր է, որ առնվազն մտահոգիչ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ