Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում։ Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»–ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը անցած տարի 180 մլն դոլարով գնեց Որոտանի ՀԷԿ-ը։ Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, պետք է վճարեին մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը։

Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»–ում եւ «Կոնվերս բանկ»–ում Որատան ՀէԿ– ի գույքը գրավադրելով։ Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվի մինչեւ այս հուլիսի 30-ը։ Այսինքն՝ մնացած գումարը եւս վարկով կվճարվի։ Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը։ Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան անխնա օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ