Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՊՊԾ գնդում 31 զինված անձ ռեմբոյական վարքագիծ է դրսեւորում, այս իրավիճակից փորձում են մաքսիմալ օգուտ քաղել գնդից ոչ հեռու գտնվող Խորենացի փողոցում գտնվող քաղաքական դեմքերը: Վերջիններս որոշեցին նաեւ կազմավորել  հյամակարգող խումբ, , որի անդամ դարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ զինված խմբին սատարողներին միացել է անձա՞մբ, թե՞ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, հետաքրքրվեցինք հենց նրանից.

-Բանախոսները շատ հստակ նշեցին, որ սա ոչ թե կուսակցական պայքար է, այլ՝ վերկուսակցական, ուստի որեւէ կուսակցության անուն այստեղ չի կարող լինել:

-Ի դեպ, մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ շտապեցին Խորենացի փողոց, որպեսզի իրադարձություններից հետ չմնան, մյուսներն էլ՝ ակտիվորեն հայտարարություն են տարածում: Ի վերջո, խոսե՞լ եք այս ամենի մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ հնարավո՞ր է նրան էլ տեսնենք վերոնշյալ հարթակում:

-Իհարկե խոսել եմ, սակայն պարոն Հովհաննիսյանն առողջական խնդիր ունի, դրա համար չի մասնակցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ