Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի Է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանի ծնողների տունը եւս տուժել էր Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով, վնասվել էր նրանց գույքը։ Պատգամավորի ընտանիքը պահանջել էր պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած՝ անապահով ընտանիքների դեպքում։

Ու սա այն դեպքում, երբ Պետոյանը պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել Է անշարժ գույք՝ իր հողամասով երկու ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER» եւ «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազար դոլար եւ 40 մլն դրամ դրամական միջոց։ 2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ եւ 106 հազ. դոլար։ Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ։

Բայց, չնայած այս ունեցվածքին, Պետոյանի ծնողները եւս Արթիկի քաղաքապետարանի սուղ միջոցներից օգնություն են ստացել, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հաստատեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ