Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված:

Ըստ նրա` հետեւողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական վնասները կփոխհատուցի, եւ պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ