Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գրանդ Տոբակո» ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Գազպրոմ Արմենիային»։ Անցած տարի նույն «Գրանդ Տոբակոն» այդ ցանկի միայն 6-րդ հորիզոնականում էր։

Առաջին անգամ է, որ ցանկի ամենաբարձր հորիզոնականներում հայտնվում է արտադրող ձեռնարկություն, եւ ոչ թե հանքարդյունաբերական կամ ծառայություններ մատուցող ընկերություն։ «Գրանդ Տոբակոն» իր վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է շուրջ 50 տոկոսով։ Գոնե այս մի օրինակը ցույց է տալիս, որ որքան էլ մեր տնտեսության վիճակը վատ լինի եւ դրա համար գտնվեն բազում պատճառաբանություններ, հնարավոր է ապահովել արտադրության ու արտահանման աճ, ինչպես դա արել է «Գրանդ տոբակոն»։

Իսկ բազմաթիվ այլ, շատ ավելի հարմարավետ ու մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխներ Էականորեն նվազեցրել են հարկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ