Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։

Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, եւ միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։

«Մեր հարեւանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ է, որ ամուսնու «սեւ թուղթը» մոտն է եղել ինչն էլ ստիպել է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,– «Առավոտ»–ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեեւ ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։

Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, եւ եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչեւ հարազատները որեւէ փաստաթուղթ ներկայացնեն։

Մեզ պատմեցին նաեւ, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաեւ մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն։

«Ծանոթ հայեր կան, որ գնացել են մեկ այլ քաղաքից իրենց իրերը բերելու, ու ճանապարհին կանգնեցրել են ոստիկանները, ստուգել ավտոմեքենան, տարել բաժին եւ ասել՝ քանի որ Հայաստանում «տեռորիստական» ակտ է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք ստուգելու բոլոր հայերին»:

Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ