Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ուշ գիշերը Սարի թաղում ոստիկանության իրականացրած օպերացիայի ժամանակ տուժել են նաեւ լրագրողներ։ Նրանց վրա տեղի է ունեցել ակնհայտ նպատակաուղղված հարձակում։ Հարձակվողները եղել են քաղաքացիական հագուստով անձինք։

Ենթադրաբար դրանք կամ ոստիկաններ էին, կամ թաղային հեղինակությունների թիկնապահներ։ Վերջիններս գործել են ոստիկանության հետ համակարգված։ Լրագրողների ցույց տված փաստաթղթերն անգամ եւ գգուշացումները, որ իրենք լրագրող են, արդյունք չեն տվել։ Վերջին տվյալներով հարձակման են ենթարկվել«Ազատություն», «Ա1+»,«ՀԺ», «Արմենիա», Life, ռուսական լրատվամիջոցների թղթակիցները։ Ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ, այդ թվում Life-ի եւ «Հայկական ժամանակի» թղթակիցները։

Լրագրողներից մի քանիսին ծեծել են մահակներով եւ բռունցքներով, մի քանիսը հարձակման ժամանակ վնասվածք են ստացել հատուկ միջոցից։ Վնասվել է մի քանի լրատվամիջոցների տեխնիկան։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, թե լրագրողների նկատմամբ հարձակումները կհետաքննվեն, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք մնում են անպատիժ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ