Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սովորաբար հեղափոխությունների պարտություններից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո՝ «տեռոր»:

Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, բան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների եւ նրանց տեխնիկայի վրա՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար։

Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը՝ թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք։ Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, պատժիչ գործողություն էր, ոչ թե ոստիկանական օպերացիա։ Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով եւ խուժանական ոճով՝ գուցեեւ նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհարկե, նույնպես չի կարող  լինել  իրավապահների  գործառույթը։

Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված եւ ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը։ Եվ, պատկերացրեք, իրար սիրելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ