Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը իր առջեւ խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։ Նույն աշխատակիցների հավաստմամբ՝ տնօրենը աշխատանքի է տեղավորել հիմնականում իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների։

Կարեն Արիստակեսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենից դժգոհողները կարող են դիմել դատարան։ Ինչ վերաբերում է երկարոտն ու կարճափեշ աղջիկներին, թանգարանի տնօրենն ասաց, որ աշխատանքի ընդունելիս ինքը փեշերին կամ ոտքերին չի նայել։ Նրա ձեւակերպմամբ՝ այդ աշխատակիցները բարձրագույն կրթություն ունեն ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել։

Արիստակեսյանը տարակուսանք հայտնեց իրենից դժգոհողների վերաբերյալ «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում՝ մարդը երկարո՞տն է, թե՞ կարճափեշ է: Իսկ եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղն էլ են ժամանակին այդպես չափել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ