Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: 

Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, որում նա ասել է, թե թքած ունի Հայաստանի վրա: Ինչպե՞ս պետք է հայկական կողմը արձագանքի նման հայտարարություններին, որ արվում են, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջ տարածքից:

Վճռական, արագ, փաստարկված, որպես հանրապետության իմիջին եւ սուվերենությանը հասցված անպատվության։ Ես բացարձակապես համաձայն չեմ բարձր մակարդակով արտահայտված այն կարծիքների հետ, թե վիրավորանքը հասցված է ոչ լուրջ մարդու կողմից եւ պետք չէ ուշադրության արժանանա։ Տեսեք, խոսքը վերաբերում է ոչ թե պատահական անձի, այլ քաղաքական հայտնի կուսակցության լիդերի եւ նրան հարող միլիոնավոր անձանց։ Ժիրինովսկու հայտարարությունը հավասարապես կարող է լինել նաեւ նրանց կարծիքը։ Չմոռանանք, որ իրենց կարծիքն ու վերաբերմունքը ժիրինովականները կարող են տարածել նաեւ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնց թիվը հավասարվում է հանրապետության բնակչության թվաքանակին։

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի, Ձեր կարծիքով, հայկական կողմի դեմարշը այդ կապակցությամբ:

Ես չեմ կարծում, որ դա անպայման պետք է լինի ԱԳՆ-ի կողմից, չնայած դա եւս վատ չէր լինի։ Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆիգուրանտը Պետդումայի պատգամավոր է եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ, ապա հատուկ հայտարարությամբ պետք է հանդես գա ՀՀ Ազգային ժողովը եւ խստագույնս դատապարտի ժիրինովսկու արգահատելի արարքը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում երկու երկրների բարեկամական-ռազմավարական հարաբերությունների քաղաքական տրամաբանության շրջանակներում, հակասում է դիվանագիտական հարաբերությունների օրենքի տառին ու ոգուն։ Նմանատիպ հայտարարություններով լավ կլիներ, որ հանդես գային նաեւ հանրապետության հասարակական կազմակերպությունները, որոնք դասական դիվանագիտության կողքին ներկայումս կարետր եւ արդյունավետ դերակատարություն ունեն պետությունների  պաշտոնական  հարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ