Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ: 
Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանի ձեւակերպմամբ, ինչպեսատ այլ մոդեռնիստական կառույցներ, այդ շենքը եւս բացակայում է հուշարձանների ցանկից: Նախագծի գիտական ղեկավարը փաստում է, որ առաջին անգամ է խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգության հանդեպ նման առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորվում: Պատահական չէ, որ երբ հայտարարվել են մրցույթի արդյունքները, Ռուբեն Արեւշատյանը բազմաթիվ զանգեր է ստացել խորհրդային մոդեռնիզմի հետազոտողներից եւ ճարտարապետներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Տպել
Ամենաշատ