Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հանրապետության փողոցը, որը Հանրապետության հրապարակին կից է եւ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, աղբի ձեջ կորած է։ Կենցաղային աղբն ու շինաղբն այստեղ կուտակված են շաբաթներով ու ամիսներով։ Ինչ է թե տարածքը մասնավոր է, աղբահավաք ընկերությունը՝ «Սանիթեք»–ը, այդ հատվածը շրջանցում է։ Այս փողոցի վրա են տեղակայված հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք այս սեզոնին զբոսաշրջիկներով լիքն են։ Աղբով լի տարածքին կիպ կպած խորովածանոց է գործում։ Ամռան այս սեզոնին խորովածի ու աղբի բույրը միախառնված ուղեկցում է Հանրապետության փողոցի անցորդներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Տպել
Ամենաշատ