Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ կես տարի առաջ Ազգային գրապալատի տնօրեն նշանակվեց Գեւորգ Հարությունյանը, որը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավոր խորհրդական Նաիրա Եղիազարյանի ամուսինն է: Նա առավել հայտնի է որպես մեր գործընկեր եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող: Բայց իր կենսագրության այդ հատվածի մասին չի սիրում խոսել: Մեզ հետ զրույցում նա մի քանի անգամ հիշեցրեց, որ մասնագիտությամբ սոցիոլոգ է եւ հոգեբան եւ ոչ մի անգամ չհիշատակեց լրագրողական անցյալը: Իսկ գրապալատ Գեւորգ Հարությունյանի աշխատասենյակ էր բերել Հայաստանի մատենագիտության այս կենտրոնում նոր տնօրենի դեմ ծայր առած դժգոհությունը:
Սովորաբար, նոր տնօրենները փորձում են ազատվել աշխատողներից՝ իրենց մտերիմների համար տեղ ազատելու նպատակով: Մշակույթի խորհրդականի ամուսինն այս առումով բացառություն է: Նա ոչ մեկի աշխատանքից չի ազատել, թոշակի չի ուղարկել, բայց մի քանի մարդ արդեն սեփական դիմումի համաձայն հեռացել է: Կոլեկտիվի դժգոհությունը հիմնականում երկու պատճառ ունի: Նախ, Գեւորգ Հարությունյանը խնայողություններ անելու նպատակով կտրել է աշխատողների հավելավճարները: Նրանք մեծ աշխատավարձ չէին ստանում՝ միջինը 80 հազար դրամ, եւ հավելավճարների կորուստը նրանց տրամադրության համար էական էր: Երկրորդ, մասնագիտությամբ սոցիոլոգ եւ հոգեբան Գեւորգ Հարությունյանը վատ է վարվում մարդկանց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ