Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի  21-ին  «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ծնունդն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում։ Թեեւ պատգամավորը նախօրեին նշում էր, որ նեղ ընկերական շրջապատով է նշելու 50-ամյակը, «որ շատ ապրի», սակայն տեղեկացանք, որ մեծ շրջանակ է մասնակցել։

Օրենսդիր գործընկերները՝ հարազատ եւ մյուս կուսակցություններից, ներկայացված են եղել մեծաթիվ կազմով։ Ներկա է եղել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Կառավարությունից Շմայսը հյուրեր չի ունեցել, փոխարենը ներկա են եղել ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Մոսկվայից հյուրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ