Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանը Լավանդայի Արայիկը, վաճառքի է հանել Սեւանի ափին տարիներ առաջ կառուցած քոթեջները։ 54 քմ տարածքով մեկ քոթեջը վաճառում է 22 հազար դոլարով։

Հիշեցնենք, որ այդ քոթեջները կառուցվել են օրենքով թույլատրված նիշից 1908 մետրից ցածր տարածքում։ Տարիներ առաջ Ա. Հարությունյանը պլանավորում էր 47 հեկտար տարածքի վրա հիմնել «Լավանդա սիթի» ամառանոցային քաղաք, կառուցել 400 հատ քոթեջ, այնուհետեւ դրանք վաճառել։

Մեր տեղեկություններով, Հարությունյանը շտապում է վաճառել այդ քոթեջները. ներդրած գումարները հանել, քանի որ վտանգ կա, թե առաջիկա տարիներին դրանք կարող են հայտնվել ջրի տակ։ Չէ՞ որ Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացնելու ծրագիր կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ