Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու եւ Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, եւ պահանջել են պատժել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին:

Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները: Փաստ է նաեւ, որ մինչ այժմ որեւէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ-ում քննվող գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ:

Մինչ այդ ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում փոխվել է քաղաքացիների հետ շփման կարգը: Մեր աղբյուրները հայտնում են, որ, օրինակ, Կենտրոնի քննչական բաժնում քաղաքացիներին այժմ դիմավորում են հրացանակիր ոստիկանները եւ ներս չեն թողնում, իսկ ոստիկանության դռների ճաղավանդակները փակ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ