Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններին կաջակցի իր երիտասարդ կուսակից Դավիթ Համբարձումյանին, որին հարազատ կուսակցությունը նախընտրել է իրենից։ Չնայած տեղեկություններին, թե Հակոբյանը նեղսրտել է, որ մարզային կառույցն իրենից երես է թեքել, վերջին օրերին նա սկսել էր Համբարձումյանի հասցեին դրական արտահայտվել։

Հակոբյանի այդ աջակցությունը պարզապես կուսակցական կարգապահությամբ չէ պայմանավորված, տեղեկացանք, որ նրա որդուն պաշտոն են խոստացել։ Երեկոյան արդեն մեր աղբյուրները հաստատեցին այս լուրը. Սաշա Հակոբյանի որդին՝ Հովհաննես Հակոբյանը, արդեն իսկ նշանակվել է Մասիսի անձնագրային ծառայության պետ։ Երեկ նրան ներկայացրել են ոստիկանության անձնագրայինի աշխատակազմին։ Թերեւս այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ թեկնածու Համբարձումյանի աները՝ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ