Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ մեր կարեւորագույն խնդիրներից է բոլոր տեսակի քննարկումները բերել բանական (ռացիոնալ) քաղաքական դաշտ: Այստեղ, գոնե ինձ համար, սահմանը միանգամայն հստակ է: Օրինակ՝ «Սասնա ծռերի» հետ կապված: 25 տարվա անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան, հասարակության պահանջմունքներին անհաղորդ լինելը հասարակության մոտ առաջացրել են փակուղու, անելանելիության զգացողություն: Հենց այդ պատճառով էլ այդ շերտերի ներկայացուցիչները չեն դատապարտում եւ նույնիսկ հակառակը՝ ողջունում են զինված ներքաղաքական պայքարը, որն, ուղղված լինելով իշխանությունների դեմ, ճիշտ նույն չափով ուղղված է պետության եւ դրա ինստիտուտների դեմ: Բանական, քաղաքական գնահատականը դա է:

Կրկնեմ այն, ինչ մի քանի անգամ արդեն ասել եմ` մենք չունենք «ներքին թշնամիներ», մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը եւ պետք է կանգնեն դատարանի առջեւ, եւ քաղաքացիներ, որոնք օրենքը չեն խախտել ու դատարանի առջեւ չպիտի կանգնեն։

Թե ինչպես են աշխատում մեր դատարանները՝ մենք գիտենք։ Որպեսզի դատարանները լավ աշխատեն, բոլորս պետք է պայքարենք (խաղաղ, անզեն), բայց սկզբունքը մնում է նույնը՝ «ժողովրդի դատաստան» չի կարող լինել, դատել կարող է միայն «դատարան» կոչվող պետական ինստիտուտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ