Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ:

Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդեվան Գրիգորյանի` մականունը Ապարիկ եւ Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է: Այստեղ Վարդեվան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ եւ աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել:

Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ