Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերևաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը:

Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան:

Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3,5 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից եւ այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի: Դատավորի աշխատավարձը կազմել է 10,5 մլն դրամ, թոշակը՝ 5,6 մլն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ: Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16,8 մլն դրամ:

Նրա խնոջ՝ Սիլվա Թեւոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ: Սիլվա Թեւոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ