Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամեն տարի ես աշխատում եմ իմ կարճատեւ ամառային արձակուրդն անցկացնել եվրոպական որեւէ երկրում։ Դա ողջ տարվա լարված աշխատանքից հետո ոչ միայն հանգստանալու եւ զվարճանալու հնարավորություն է (չնայած դրա մեջ էլ որեւէ վատ բան չեմ տեսնում), այլեւ հասկանալու այն մշակույթը, այն հասարակարգը եւ այն ապրելակերպը, որոնց մեզնից շատերը, կարծես թե, ձգտում  են։

Այս տասն օրում մենք եղանք Գերմանիայում եւ Շվեյցարիայում, մի քանի ժամով էլ նույնիսկ՝ Ավստրիայում եւ Ֆրանսիայում։ Եվս մեկ անգամ հերքեմ հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ստեղծվող մռայլ պատկերները, որոնցով, ցավոք սրտի, լվանում են նաեւ հայաստանցիներից շատերի ուղեղները։ Բեռլինի, Պոտսդամի, Մյունխենի, Նյուրնբերգի, Զալցբուրգի, ժնեւի փողոցներում մենք չտեսանք փախստականների ամբոխներ, ագրեսիվ ասիացիներ, ինչպես նաեւ՝ ամեն քայլափոխի համբուրվող միասեռականների։ 

Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար, դեռեւս Հին Հռոմի ժամանակներից պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են։

Ես տեսնում էի հիմնականում կազմակերպված, կարգապահ, բարեհամբույր եւ քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց, որոնք, իհարկե, խնդիրներ ունեն, բայց նրանց խնդիրները մերի համեմատ այլ բնույթի  են եւ այլ որակի։

Այստեղ, կարծում եմ, ազգային առանձնահատկությունները մեծ դեր չեն խաղում. Գերմանիայում թուրքերի մեծ մասը նույնպես ապրում է «գերմանական կանոններով»։ Դա տարբերություն է մի քանի դարի պատմություն ունեցող պետությունների եւ 25 տարվա պետության միջեւ։ Կամ, եթե ավելի պատկերավոր ասենք, տարբերություն է խիստ չվացուցակով աշխատող Ժնեւյան տրամվայների եւ 3-րդ գծից ուղեւոր նստեցնող երեւանյան «մարշրուտկաների» միջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ