Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին եւ համոզված պնդում է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր։

Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում եւ զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։

Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում եւ պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։ Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։

Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում, դրանք ուղիղ կառավարության եւ վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ