Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որեւէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, եւ դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ։ (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ)։ 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետեւ՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին։ Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը։ Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու։

Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաեւ մշակույթի մի մասն է, որը ձեւավորվել է Հայաստանում դեռեւս բրեժնեւյան ժամանակներից։ Այդ շրջանում էլ, թեեւ լրագրող չէի, աջից եւ ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում»,  այնինչը՝ այնքան»:

Ինչո՞ւ եմ կարծում, որ դա մշակույթ է: Փորձեք Հայաստանում հարցնել որեւէ մեկին՝ «ինչպե՞ս ես», եւ 99 տոկոսը, այդ թվում բոլորին հայտնի օլիգարխները, կպատասխանի՝ «հեչ, յոլա, էս երկրում ոնց պիլի լինեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ