Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այլեւս աշխատանքի չի գնում, սակայն իրավական տեսանկյունից նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ: Ավելին՝ օրենսդրության տեսանկյունից գլխավոր դատախազը պարտավոր է խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն Կոստանյանը ԱԺ-ին արհամարհեց եւ հրաժարականի դիմում չներկայացրեց, խորհրդարանի ղեկավարությունն էլ կարծես այդ մտքի հետ համակերպվել է:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է թերեւս միայն այն, որ նոր գլխավոր դատախազը նույնպես իշխանության երիտթեւից է լինելու, ինչպես Սերժ Սարգսյանի կողմից վերջին շրջանում նշանակված մյուս պաշտոնյաները: Ուստի հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ այս օրերին որպես ՀՀ գլխավոր դատախազի առավել հավանական թեկնածուներ երկու անուն է շրջանառվում` նախագահի օգնական Հրայր Ղուկասյան եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյան:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Կոստանյանի հեռանալուց հետո շատ դատախազներ «մաղարիչ» են արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ