Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս զրուցում էի խնդիրներ ունեցող երեխաների խնամքով զբաղվող մասնագետների հետ, եւ մտքումս տպավորվեց նրանց հետեւյալ թեզը ՝ հիմնական նպատակներից մեկն է, որ նպաստառուի հոգեբանությունը փոխարինվի հարկատուի հոգեբանությամբ։ Թվում է, թե ի՞նչ կապ ունի դա երեխաների խնամքի հետ։ Պարզվում է՝ անմիջական, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, ցերեկային խնամքի կենտրոններում գտնվող երեխաների ծնողների ճնշող մեծամասնությունը ունեն լրջագույն սոցիալական խնդիրներ եւ ստանում են նպաստներ, որոնք, իհարկե, չեն բավարարում մարդկանց նվազագույն կարիքները հոգալու համար, եւ որոնց, սակայն, մարդիկ սովորում են ու, որպես կանոն, այդ կարգավիճակից դուրս գալու նպատակով առանձին ճիգեր չեն գործադրում։ Աղքատությանն, այսպիսով, ոչ միայն սոցիալական վիճակ է, այլեւ հոգեբանություն, ինչի վերաբերյալ  համակարծիք են բոլոր մասնագետները։

Եվ ահա այդ հոգեբանությունը, որը մարդկանց մեջ ձեւավորվել է տարիների, գուցե տվյալ դեպքում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, փոխանցվում է հաջորդ սերունդներին, եւ երեխաները, եթե դուրս չգան իրենց միջավայրից, նույնպես կարող են նստել նպաստի «ասեղի» վրա։

Հետեւաբար խնամքի կենտրոնների աշխատակիցների, ընդհանրապես՝ սոցիալական աշխատողների, մանկավարժների, մանկական հոգեբանների կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի երեխաներին բոլորովին «այլ ալիքի» վրա փոխելը, երբ դու նպաստ ստացողից դառնում ես բարիք ստեղծող, այդ քո բարիքի պտուղներից օգտվող եւ գումարած դրան ՝ քաղաքացի, որը այդ բարիքի մի մասը փոխանցում է պետությանը եւ դրա դիմաց պահանջում է իր ՝ հարկատուի փողերով ապրող պետական պաշտոնյաներից մնալ օրենքի սահմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ