Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ստվերային կառավարության գաղափարը Հայաստանում ընդունվում է որպես Արեւմուտքից եկած ինչ-որ խաղ, որը բացարձակապես կիրառելի չէ մեր պայմաններում։ «Ի՞նչ ստվերային կառավարություն, ի՛նչ եք հնարել, ամեն ինչ շատ ավելի պարզ է. լափողներին պետք է հանել, չլափողներին դնել, որ ժողովուրդը լավ ապրի»։

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ «չլափողներ», ըստ էության, չկան։ Չէ, իհարկե, մայր Թերեզան կամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դա չեն անի ոչ մի պարագայում։ Բայց միջին վիճակագրական մարդը գողանալու է՝  ա/ եթե դրա հնարավորությունն ունի, բ/ եթե ենթադրում է, որ չի բռնվելու, գ/ եթե գողանալն ավելի ձեռնտու է, քան չգողանալը։ Այդ երեք նախապայմանները միասին ստեղծում են մի համակարգ, որում ապրում ենք մենք եւ աշխարհի շատուշատ երկրներ։ Դրանց նշանակության նվազեցման (իսպառ վերացմանը ես չեմ հավատում) հետեւանքով առաջանում է մեկ այլ համակարգ,  որին  մենք ձգտում  ենք:

Համակարգը կարելի է կոտրել համակարգով: Իսկ այդ «հակահամակարգը» կարող է առաջանալ այն դեպքում՝, երբ ընդդիմադիրները դադարեն հույս դնել բացառապես «ժողովրդական հույզերի» եւ բնազդների վրա ու մշակեն ծրագրեր ամեն մի կոնկրետ ոլորտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ