Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես ուզում եմ, որ նոր կառավարությունում լինեն լայն հասարակությանը անհայտ մարդիկ, ուզում եմ, որ նրանք լինեն երիտասարդ, Արեւմուտքում կրթություն ստացած, անկաշկանդ, ստեղծագործ։ Իհարկե՝ նաեւ մեր պետությանը նվիրված։

Նման մարդիկ, չնայած իրենց երիտասարդ տարիքին, կայացած են իրենց ոլորտներում եւ, հետեւաբար, ստանում են բարձր (ու ամենակարեւորը՝ «սպիտակ») աշխատավարձ։ Ի՞նչը պիտի նրանց ստիպի թողնել այդ աշխատանքը, եթե նրանք չեն պատրաստվում գողանալ, կաշառք վերցնել կամ «փայ մտնել» բիզնեսների մեջ։ Բնականաբար՝ համանման  աշխատավարձը։

Եվ այստեղ մի էական խնդիր է առաջանում, ո՞վ պետք է այդ աշխատավարձը նրանց տա։ Հայաստանում սովորաբար այդ հարցը լուծվում է հետեւյալ կերպ, բիզնես չունեցող եւ չգողացող նախարարը (թեեւ հազվադեպ, բայց նման բան պատահում է) ստանում է անվանական պետական աշխատավարձ եւ գումարած ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է։ Ինչո՞վ է դա վատ. տվյալ նախարարը թեեւ չի գողանում, բայց, միեւնույն է, իրեն կախված է զգում «սեւ դրամարկղից» եւ նրանցից, ովքեր այդ «սեւ փողը» բաժանում են։ Չեմ կարծում, որ այդ դեպքում նա կարող է լիարժեք կատարել իր պարտականությունները։

Լուծումը պարզ է. բարձրացնել նախարարների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձը, որպեսզի նրանք կախված լինեն բացառապես պետական բյուջեից։

Որո՞նք են աշխատավարձ բարձրացնելու ռեսուրսները։ Նախարարությունների եւ այլ գերատեսչությունների թվի կտրուկ կրճատումը։ Շվեյցարիայում, օրինակ, կա յոթ նախարարություն, եւ այդ երկիրը կարծես թե չի տառապում անարդյունավետ կառավարումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ