Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մեր տեղեկություններով, վաճառում է Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը, որի կողաշենքում այժմ տեղակայված են «Կոնվերս բանկը» եւ այլ ընկերություններ: Նրանց արդեն հայտնել են, որ ազատեն տարածքը, քանի որ շենքը վաճառվում է, գնորդը չափագրումներ է անելու: Այս շենքը Սարգսյանը գնել էր մոտ 7 տարի առաջ:

Ասում են, թե միայն նկուղին 5-6 միլիոն դոլար է տվել։ Արհմիություններին հատկացվեց «Էրեբունի» հյուրանոցի դիմացի շենքը, եւ տեղեկություններ կային, որ Սարգսյանն այս շենքը հյուրանոց է դարձնելու։

Նա նշել է, որ Ջերմուկի հյուրանոցի բացումից հետո կանցնի այս հյուրանոցի շինարարությանը, քանի որ 2-ը միաժամանակ սարքելը դժվար է: 2015-ին Ջերմուկում մեծ շուքով բացվեց «Ջերմուկ Հայաթ» համալիրը, իսկ մեկուկես տարի անց երկրորդ հյուրանոցի շենքը վաճառում է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ