Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն Ապարանում երկու թեկնածու ունի։ Գոռ Աբրահամյանին առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ առաջադրվել է անկուսակցական Էդգար Փարվանյանը, ինչը հարուցել է ապարանցիների զայրույթը։

«Մեր պապերի հողի մեջ մենք իրավունք ունենք որոշում կայացնենք։ Ապարանում հարց լուծողները մենք ենք։ Թալինցին ո՞վ ա՝ կակոյ նիբուդ Սարգիս Սահակյան, որ գա Ապարանում հարց լուծա։ Ես ոչ նախկին մարզպետ եմ ճանաչում։ Թող գա, կանգնի դեմս ու խոսա, նա ով ա, Ապարանում հարց լուծողը մենք ենք՝ ապարանցիներս։ Մեր հողի վրա ոչ ոք չի կարող մեզ բան պարտադրի։ Մենք Էդ սաքոների ձենը Էն գլխից ենք կտրել»,–«ժամանակ»–ի հետ զրույցում ասաց մի ապարանցի։

«Ոչ միայն Ապարանում, այլև ամբողջ հանրապետությունում փոփոխություններ են պետք։ Պետք է նորմալ ընտրություններ լինեն, արդար և թափանցիկ, որից հետո հնարավոր է փոփոխություն լինի»,–նկատեց մեկ ուրիշը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ